Շրջակա միջավայրի պահպանության բաժին

Շրջակա միջավայրի պահպանության բաժինը զբաղվում է հոսքաջրերի մաքրման, բաց ջրամբարների և ստորգետնյա ջրերի պահպանման, ջրի մասնակի և լրիվ շրջապտույտի սխեմաների մշակման, գազամաքրման և փոշեօդափոխման խնդիրներով:

Բաժնի կողմից լուծվող հարցերի շրջանակի մեջ մտնում են ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բնապահպանական փաստաթղթերի փաթեթի կազմումը, մշակումը և հաստատման ներկայացումը (ինչպես գործող, այնպես էլ նախագծվող ձեռնարկությունների համար), ձեռնարկության հոսքաջրերի հետ աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների, ջրօգտագործման և ջրահեռացման նորմերի, ձեռնարկության էկոլոգիական անձնագրերի մշակումը: Բաժինը զբաղվում է տեխնոլոգիական կանոնակարգերի, ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում), նախագծերի բնապահպանական մասի, բնապահպանական միջոցառումների մշակմամբ, թափոնների և արտանետումների անձնագրավորմամբ:

Շրջակա միջավայրի պահպանության բաժինը զբաղվում է նաև շրջակա միջավայրի վրա լեռնամետալուրգիական ձեռնարկությունների (այդ թվում պոչամբարների) գործունեության ազդեցության ուսումնասիրմամբ, ներառյալ ստորգետնյա և մակերևութային ջրերը, օդը, հողը, ֆլորան և ֆաունան: Անհրաժեշտության դեպքում այդպիսի համալիր հետազոտությունների իրականացման ժամանակ հրավիրվում են մասնագետներ (բուսաբաններ, կենդանաբաններ, հողագետներ և այլն): Բաժինը իրականացնում է շրջակա միջավայրի մոնիտորինգ, գետերում (այդ թվում՝ փոքր վտակներում) ջրի կազմի սեզոնային դիտումներ, կատարում է հոսաջրերի և բնական ջրերի լրիվ վերլուծություն, որոշում է փոշու և տարբեր գազերի պարունակությունը մթոլորտում (ունի համապատասխան լիցենզիա):

Կատարած աշխատանքները
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC