Կենտրոնական անալիտիկ և հարգորոշման լաբորատորիա

Կենտրոնական անալիտիկ լաբորատորիան իրականացնում է ինստիտուտում կատարվող բոլոր հետազոտական աշխատանքների վերլուծական վերահսկումը: Հաշվի առնելով ինստիտուտի կողմից կատարվող հետազոտությունների բազմապրոֆիլայնությունը (հանքաքարի արդյունահանումից մինչև դրանից մետաղների ստացումը), վերլուծական աշխատանքների շրջանակը նույնպես մեծ է, քանի որ հետազոտման օբյեկտներ են հանդիսանում տարբեր գունավոր և ազնիվ մետաղների հանքաքարերը և դրանց հարստացման արգասիքները, ինչպես նաև մետալուրգիական արտադրության արգասիքները (հանքաքարեր, խտանյութեր, պոչանքներ, տեխնոլոգիական լուծույթներ, թերայրուկներ, խարամներ, համաձուլվածքներ և այլն):

Լաբորատորիայում օգտագործվող հետազոտման գերակշռող մեթոդներից են վերլուծության ժամանակակից քիմիական և ֆիզիկա-քիմիական մեթոդները (ատոմային-աբսորբցիոն, բևեռագրական գունաչափական, էքստրակցիոն և այլն), ինչպես նաև հարգորոշման վերլուծության մեթոդը:

Լաբորատորիայում իրականացվող հանքային վերլուծությունն ընդգրկում է տարրերի լայն միջակայք, այդ թվում` պղինձ, մոլիբդեն, ցինկ, կապար, երկաթ, կադմիում, նիկել, կոբալտ, քրոմ, մանգան, անագ, արսեն, անտիմոն, սելեն, թելուր, ծծումբ, ազնիվ մետաղներ և այլն:

Լաբորատորիան համալրված է անհրաժեշտ լաբորատոր սարքավորանքով, սարքերով և գործիքներով (ատոմային-աբսորբցիոն սպեկտրալուսաչափ, բոցային լուսաչափ, բևեռագրիչներ, ֆոտոէլեկտրական գունաչափեր և այլն) բարձր ճշգրտությամբ վերլուծության իրականացման համար և քիմիական վերլուծության ոլորտում մեծ աշխատանքային փորձով, բարձր որակավորմամբ մասնագետներով:

Կատարած աշխատանքները
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC