Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (14.02.2013)

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հորատման ստորաբաժանումը մատուցում է երկրաբանահետախուզական հորատանցքերի հորատման ծառայություններ: Աշխատանքներն իրականացվում են Atlas Copco ֆիրմայի արտադրության հորատման հաստոցներով, հանուկընդունիչ (CCK) ժամանակակից արկերի կիրառմամբ, սյունակային հորատման եղանակով՝ ապահովելով հորատհանուկի (կեռն) բարձր (90% և ավելի) ելք: Հորատման տրամագիծը կարող է լինել 76մմ և 96մմ, խորությունը՝ մինչև 500մ: Կարող է իրականացվել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա հորատում:

Ծառայությունների առավել մանրամասն տեխնիկական բնութագրերի և մատուցման պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 093 929445 կամ համապատասխան հարցում ուղարկել lermetinis@mmi.am:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC